Մուտիտ ես անում. Յուվեցի Կարոն` լրագրողին
ПОЛИТИКАԱրարատի մարզի Շահումյան գյուղի թիվ 12/34 և 12/35 ընտրատեղամասերի շրջակայքում հանդիպեցինք պատգամավոր նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանին՝ Յուվեցի Կարոյին: Նա նշեց, որ սատարում է ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանին:
Լրագրողի հարցին՝ ճի՞շտ են ահանազանգերը, թե նա ուղղորդում է ընտրողներին, վերջինս ասաց. «Մեր գյուղում ոչ մի ահազանգ չկա ուղղորդման մասին, մուտիտն էս անում»:
Ի պատասխան լրագրողի հարցի՝ Կարո Կարապետյանը նշեց, որ վստահված անձ է. «Հենց մտնեմ ներս, ցույց կտամ տարբերանշանս»,- հավելեց նա։
Կարո Կարապետյանին հանկարծակի զայրացրեց, որ մեր և այլ լրատվամիջոց նրան լուսանկարում և տեսանկարահանում էր:
«Մի՛ նկարի, պրծել ա, փակի, ասի, արդեն շատ ես խոսում»,-բորբոքված ասած նա:
Ուշագրավ է, որ Կարո Կարապետյանի և 12/35 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Թամարա Դավթյանի խոսքերում հակասություն եղավ:
Հանձնաժողովի նախագահը մեզ ասաց, որ Կարո Կարապետյանը հանդես է եկել դիտորդի թերթիկով, սակայն ավելի վաղ պատգամավորը պնդում էր, թե Արայիկ Գրիգորյանի վստահված անձն է: Թամարա Դավթյանը հայտնեց, որ տեսել է Կարապետյանի տարբերանշանը:
Լևոն Փանոսյան



