Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 50,93 տոկոսը (ֆոտո)
ПОЛИТИКАԺամը 17:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 մլն 317 հազար 936 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 50,93 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նրա խոսքով, Երեւանում ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 49,06 տոկոսը (414 906), Գյումրիում՝ 39,68 տոկոսը (49601), Վանաձորում՝ 45,99 տոկոսը (44227)։
2012 թվականի ընտրությունների համեմատ այս ժամի դրությամբ ընտրողների մասնակցությունը եղելէ 51,5 տոկոս։
Ներկայացնում ենք ընտրությունների մասնակցության թիվը՝ ըստ ընտրատարածքների՝
Թիվ 1- 101,718 ընտրող 50.80 տոկոս
Թիվ 2- 105,440 ընտրող 49.61տոկոս
Թիվ 3- 110,506 ընտրող 49.26 տոկոս
Թիվ 4- 97,296 ընտրող 46.61 տոկոս
Թիվ 5- 126,567 ընտրող 57.14 տոկոս
Թիվ 6- 109,902 ընտրող 47.37 տոկոս
Թիվ 7- 66,797 ընտրող 57.18 տոկոս
Թիվ 8- 108,144 ընտրող 56.42 տոկոս
Թիվ 9- 117,290 ընտրող 49.22 տոկոս
Թիվ 10- 118,212 ընտրող 49.58 տոկոս
Թիվ 11- 107,872 ընտրող 46.76 տոկոս
Թիվ 12- 89,119 ընտրող 54.86 տոկոս
Թիվ 13- 59,073 ընտրող 53.69 տոկոս
Նշենք, որ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների ընդհանուր թիվը 2.587.706 է:
Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։
.png)
.png)



