Կոնդում ընտրողներին ուղղորդող կինը հարձակվեց armtimes.com-ի լրագրողի վրա (Video)
ВИДЕО
Armtimes.com-ը գրում է.
Երեւան քաղաքի թիվ 9/28 ընտրատարածքում (Կոնդի դպրոց) այսօր վաղ առավոտից ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբի մոտ կուտակված անանց մեջ կային մի խումբ կանայք, որոնք ընտրողներին ուղղորդում էին տեղամաս: Նրանից մեկից armtimes.com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ, սակայն նա վրդովվեց, շրջվեց եւ փորձեց հետանալ մեր տեսադաշտից: Նույն կինը արագ մտավ ընտրատեղամասի քվեարկության սենյակին նախորդող մի տարածք, որի վրա «բուժկետ» էր գրված, ապա արգա դուրս եկավ եւ մտավ քվեարկության սենյակ: Հարցին, թե ի՞նչու է ուղղորոդում ընտրողներին, նա վիրավորական արտահայտություններ արեց, ապա հարվածեց տեսախցիկին, շրջվեց մեջքով եւ փորձեց տեսախցիկքը քաշել:
Հանձնաժողովի նախագահը, որը «Ծառուկյան» դաշինքն էր ներկայացնում, փորձեց մեզ հրելով հանել քվեարկության սենյակից, մինչդեռ ընտրատեղամաս գալուց գրանցվել էինք սահմանված կարգին համաձայն: Տարածքում հսկողություն իրականացնող ոստիկաններին խնդրեցինք պարզել կնոջ ինքնությունը, սակայն նրանք փոխանակ փորձեի հասկանալ թե ինչու է կինը թաքնվել «բուժկետ»-ում, մեզ հրավիրում էին հաղորդում տալու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։




















































