Կուտակումներ և «կարուսելի» փորձ Արտաշատում
ОБЩЕСТВОԱրարատի մարզի մի շարք ընտրատեղամասերում կեսօրից հետո նկատվում է մարդկանց առանձապես ակտիվ հոսք, երբեմն էլ՝ կուտակումներ։
Մասնավորապես Արարատի մարզի Բաղրամյան գյուղի և Արտաշատ քաղաքի որոշ ընտրատեղամասերի մուտքերի մոտ մարդկանց կուտակումներ են։ Ընտրողների՝ սահմանվածից ավելի մեծ թվով ներկայություն է նկատվում նաև ընտրատեղամասերի ներսում։
Հետաքրքրիր է, որ Արտաշատի թիվ 12/04 ընտրատեղամասում ընտրողների մուտքը ընտրատեղամաս ֆիզիկապես վերահսկում էր դիտորդը, թեև դա սովորաբար ոստիկանի իրավասությունն է լինում։ Նշված ընտրատեղամաս մեր այցի պահին բավական շատ ընտրողներ կային ներսում, ինչի հետ կապված հանձանաժողովի անդամներից մեկը բարկացած ձայնով հանձնաժողովինախագահի ուշադրությանը գրավեց տվյալ փաստի վրա՝ նշելով, որ 15 վստահված անձ կա, բայց 25-ից ավել ընտրող։
Նշված ընտրատեղմասում նաև «կարուսելի» փորձ է արվել։ Ընտրական տեղամասում ՀՀԿ վստահված անձ Նանե Մնացականյանը ժամեր առաջ նկատել է, թե ինչպես ընտրողներից մեկը դուրս գալով ընտրատեղամասից՝ ծոցագրպանից քվեաթերիկ է հանել և այն փոխանցել դրսում գտնվող մի քաղաքացոու։ Վերջինս փորձել է հասնել այդ քաղաքացուն՝ բացատրություն ստանալու նպատակով, սակայն խարդախության հեղինակը նստելով 67ԼԼ242 պետհամարնիշով «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան՝ ասել է, թե կարող ես ապացուցիր։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



