Արմեն Աշոտյանը ընտրությունների ընթացքը գնահատում է նորմալ
ОБЩЕСТВОՀայաստանի հանրապետական կուսակցությունը ընտրությունների ընթացքը գնահատում է նորմալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մտահոգության որևէ լուրջ առիթ չկա: Սարքավորումների տեխնիկական խնդիրները , որոնք գրանցվել են ընտրությունների ընթացքում, իհարկե, հետաքրքրել են նաև մեր կուսակցությանը: Հայաստանը այն բացառիկ երկրներից է, որտեղ ներդրվել է գերժամանակակից ընտրական համակարգ, որը ոչ միայն իրավական տեսակետից լավագույնն է, այլ նաև ընտրական լուծումներով բավականաչափ բարդ է: Այս առումով հասկանալի են, որ սարքավորումները, տեսախցիկները, անձի նույնականացման սարքերը կարող են երբեմն նաև չաշխատել»,- նշեց Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ ընտրական տեղամասերում նման խնդիրներ շատ քիչ են արձանագրվել:
«Ընտրական տեղամասերում տեղադրվել են տասնյակ հազարավոր սարքեր, և դրանցից մի քանիսի չաշխատելը չի կարող ստվերել ընտրությունների բնականոն ընթացքը: Այսօրվա ԿԸՀ հայտարարության հիման վրա 2009 ընտրատեղամասերում ընդամենը 30-ում են արձանագրվել տեխնիկական խնդիրներ, որոնց ճնշող մեծամասնությունն արդեն իսկ հարթվել է»,- ընդգծեց Աշոտյանը:



