Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում ընտրություններն ակտիվ են անցնում
ОБЩЕСТВОԳյումրու տեղամասերում քաղաքացիներն ակտիվ մասնակցում են ընտրություններին:
Գյումրու թիվ 31/44 տեղամասում 1669 ընտրողից առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում քվեարկության մասնակցել էր 186 մարդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ ՌուզաննաՀամբարյանը` այս պահի դրությամբ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել: Գյումրու տեղամասերի գործունեությունը համակարգող թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովինախագահ Արտակ Ավետիսյանը փաստեց, որ այս պահի դրությամբ իրենք տեխնիկական սարքի անսարքության վերաբերյալ միայն երկու բողոք են գրանցել:
ՀՀ ոստիկանության հրապարակած վերջինտվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցողքաղաքացիների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններումգտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովիանդամների թիվը 28 հազար 277 է: Ընտրական տեղամասեր գործուղվել են ոստիկանության 197 ծառայող: Ազգային ժողովիընտրությունները կլուսաբանեն 120 լրատվամիջոց (89 տեղական և 31 միջազգային) և 55 դիտորդական կազմակերպություն:



