Բաժանվելուց հետո պետք չէ այրել վերջին կամուրջը, չէ որ այդ զգացումը կարող ես այլեւս չապրել. Կարեն Ասլանյան
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
«Առաջնորդները» հեռուստասերիալից հայտնի դերասան Կարեն Ասլանյանը եւ երգահան Րաֆֆի Ալթունյանը ապրիլի 7-ին կթողարկեն իրենց համատեղ առաջին տեսահոլովակը:
«Թե արցունքս»՝ այսպես է կոչվում Կարենի առաջին երգը, որը պատմում է սեփական հույզերի ու կյանքի մասին:
«Նախ ասեմ, որ շատ պատահական կայացրի երգով ներկայանալու որոշումը, ընդ որում՝ ես ոչ այնքան երգում եմ, որքան պատմում: Ինքս ինձ երգիչ չեմ համարում ու չեմ էլ համարելու, սա զուտ մի պահ է, երբ կա ասելիք, որով ուզում եմ կիսվել մարդկանց հետ: Համաձայն եմ այն կարծիքների հետ, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի, դրա համար էլ մտադրություն չունեմ այսուհետ նաեւ որպես երգիչ ներկայանալ. ես դերասան եմ, եւ կրկին կերգեմ այն ժամանակ, երբ նորից հոգուս պոռթկում զգամ: Ես դեռ մանկուց եմ ստեղծագործում, գրում եմ չափածո ստեղծագործություններ, բանաստեղծություններ, պատմվածքներ, սցենարներ, երգերի խոսքեր: Իսկ վերջերս այնպես ստացվեց, որ որոշեցի իմ գրած խոսքերի հիման վրա զուգերգ ունենալ Րաֆֆիի հետ, ով հեղինակել է այս երգի երաժշտությունը»,- երգի նախապատմության մասին Life.panorama.am-ի խոսելիս՝ նշեց Կարեն Ասլանյանը:
Շարունակությունն՝ այստեղ
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»



