Ереван, 26.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԳՆ

ОБЩЕСТВО

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական վարչությունից, հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից մեկ տարի է անցել։ 2016թ. ապրիլյան չորս օրերի ընթացքում Ադրբեջանն Արցախի դեմ իրականացրեց այն նույն ագրեսիվ գործողություններն ու բարբարոսությունները, ինչ շուրջ չորս տարի շարունակ 1990-ական թվականների սկզբին, երբ ռազմական ուժով փորձում էր ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և սեփական բնօրրանում ապրելու իրավունքը: Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների հիշատակի առջև, ովքեր զոհվեցին` հետ մղելով Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ և իրենց կյանքի գնով կանխեցին Լեռնային Ղարաբաղի ժողովր դի հանդեպ զանգվածային ոճրագործությունների իրականացումը:

Մինչ միջազգային հանրությունը դատապարտում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները, Բաքուն փառաբանում էր կատարված վայրագությունները և դրանց հեղինակներին։ Ադրբեջանի արկածախնդրությունը ծանր հարված հասցրեց խաղաղության գործընթացին։ Իրավիճակի կայունացման, նոր լարվածության կանխարգելման և բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով մայիսի 16-ին Վիեննայում՝ ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ, իսկ հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում` ՌԴ նախագահի հրավերով, կայացան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որոնց արդյունքում շեշտվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, հրադադարի 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացման անհրաժեշտությունը և համաձայնություն ձեռք բերվեց հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերյալ:

Այդուհանդերձ, Ադրբեջանը հրաժարվեց իրականացնել ձեռք բերված համաձայնությունները և հայտնվեց մեկուսացման մեջ՝ հակադրվելով միջազգային հանրությանը: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը բացահայտ ստում է, թե իբր համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս՝ ձևացնելով, թե իբր չի ընկալում այն, ինչն ասում են եռանախագահ երկրների ղեկավարները. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է իրականացնի ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով։ Նույն մոտեցումն ո ւնի Հայաստանը. այո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի կողմից։ Բաքվի այդ կեղծիքը ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքական ուղեգծի բացարձակ ձախողումը։ Ձախողվելով բանակցային գործընթացում` Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը և կրկին տապալվեց։

Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցայտուն կերպով ապացուցեց, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն անշրջելի է։

Ի պատասխան ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին` միջազգային հանրությունը հստակ զգուշացնում է, որ դա չի հանդուրժվի։ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ապահովելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մենք շարունակելու ենք ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը»։

О платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС