Նոր կնճիռներն ինձ չեն հուզում. 52-ամյա Իրինա Դանիելյանն անկեղծանում է
ЛАЙФԴերասանուհի Իրինա Դանիելյանն այսoր նշում է 52-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է անցած ճանապարհի, տարիքային առանձնահատկության, ամենամեծ ցանկությունների ու տատիկ դառնալու մտքերի մասին:
Իրինա, նոր տարիքում նոր ցանկություններ կամ մտքեր առաջացե՞լ են: Ինչ եք ցանկանում, որ 52-ում եւ առհասարակ առաջիկայում կատարվի:
- Գիտեք, ինձ մոտ մշտապես շատ հարթ է իրականանում մի տարիքից մյուսին անցնելը, որ ցանկությունների վրա էլ չեմ կենտրոնանում: Ինձ մոտ մշտական ցանկություններ են՝ լինել ու մտերիմներիս էլ տեսնել առողջ ու երջանիկ, որպեսզի նրանց մասին միայն լավ լուրեր լսեմ: Նաեւ ցանկություններիս շարքում կարեւոր տեղ ունի մեր երկիրը խաղաղ տեսնելը: Իսկապես, ողջ աշխարհի խաղաղությունից է կախված նաեւ մեր երջանկությունը:
Բացի համամարդկային ցանկություններից, ինքներդ Ձեզ համար ի՞նչ եք ցանկանում:
- Ողջ կյանքում ես զգացել եմ երջանիկ լինելու զգացողությունը, ու կցանկանամ, որ դա երբեք չնվազի: Արդեն 52 տարի չի պակասել, հուսամ՝ այդպես էլ կշարունակվի: Ի դեպ՝ երջանիկ լինելու համար հատուկ գործողություններ չեմ անում, դա ինքնաբերաբար է ստացվում: Գոյություն ունի մարդու տեսակ հասկացությունը. ես իմ տեսակով ավելի պոզիտիվ ու օպտիմիստ մարդ եմ:
Շարունակությունն՝ այստեղ
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



