Էշ Թրամփը ո՞նց դարձավ նախագահ. Սերժ Թանկյան
ОБЩЕСТВО«Ցանկանում ենք աջակցել Հայաստանում արդարության ձևավորմանը»,- ասաց աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը՝«Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով մամլո ասուլիսին՞
Նա տեղեկացրեց, որ իրենց՝ Սփյուռքի ներկայացուցիչների համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և մասնակցել ՀՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ որպես դիտորդ։
«Մեր հիմնական և ամենակարևոր գործը դիտորդական առաքելությունը չպետք է լինի, մեր հիմնական նպատակն է ոգեշնչել ձեզ, որ գնաք և քվեարկեք: Իհարկե, խարդախություններ կան, ամեն տեղ էլ խարդախություն կա, էս էշ Թրամփը ո՞նց նախագահ դարձավ, 3 միլիոն ավելի ժողովուրդ Հիլարի Քլինթոնին տվեց ձայնը, բայց Թրամփն ընտրվեց, խարդախություն չէ՞: Ամեն երկրում էլ կոռուպցիա կա, բայց դա չպետք է խանգարի, որ գնանք և ընտրենք»,- ասաց Սերժ Թանկյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի



