Թրամփն ափսոսանք Է հայտնել, որ Ֆլինն ստիպված Է անձեռնմխելիություն խնդրել «վհուկների որսի» պայմաններում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ափսոսանք Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ ազգային անվտանգության հարցերով իր նախկին օգնական Մայքլ Ֆլինն ստիպված Է իրավաբանական անձեռնմխելիության երաշխիքներ պահանջել Ռուսաստանի կառավարության հետ ենթադրվող կապերի շուրջ Կոնգրեսի անդամների առջեւ ելույթ ունենալուն համաձայնելու դիմաց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նա գրել Է Twitter սոցցանցի իր Էջում, այդ անհրաժեշտությունը թելադրված Է «վհուկների որսով», որով զբաղված են ամերիկյան ԶԼՄ-ներն ու քաղաքական ընդդիմությունը:
«Մայքլ Ֆլինն ստիպված Է անձեռնմխելիություն խնդրել, որովհետեւ դա վհուկների իսկական որս Է, որն աներեւակայելի մասշտաբներով ծավալվել Է ԶԼՄ-ների եւ դեմոկրատների կողմից»,-նշել Է պետության ղեկավարը:
Ավելի վաղ Ֆլինը որոշել Է ցուցմունքներ տալ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կապերի մասին՝ քրեական հետապնդումից անձեռնմխելիության փոխարեն: Այս մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա փաստաբան Ռոբերտ Քելներին:
Համապատասխան բանակցությունները, ինչպես նշված Է, Ֆլինը վարում Է Հետաքննությունների համապետական բյուրոյի (ՀՀԲ) եւ Կոնգրեսի հետախուզության կոմիտեի ներկայացուցիչների հետ:
«Պաշտոնաթող գեներալն, անտարակույս, ասելու բան ունի: Եվ նա շատ Է ցանկանում տեղեկատվություն տրամադրել, եթե հանգամանքները թույլ տան»,- հայտարարել Է Քելները: Ցուցմունքներ տալու Ֆլինի պատրաստակամության մասին սկզբնապես հայտնել Էր The Wall Street Journal թերթը: Հրտարակության տեղեկատվությամբ՝ նա ՀՀԲ-ին հայտարարել Է, որ ամերիկյան ընտրությունների վրա «Ռուսաստանի ազդեցության» մասին կպատմի անձեռնմխելիության փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



