Մենք հավատում ենք, որ մեր բռնած ուղին տանում է դեպի առաջընթաց. Արփինե Հովհաննիսյան
ПОЛИТИКАՆախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանի հանրապետական կուսակցությունը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին ու ոճին` ժողովրդի հետ լինելով բաց ու անկեղծ: Մարտի 31-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համար Արփինե Հովհաննիսյանը: «Քարոզարշավի նթացքում քաղաքական մրցակցության թատերաբեմ էին ելել բոլոր քաղաքական ուժերը` տալով հավանական, իսկ առավել հաճախ անհավանական խոստումեր. բոլորի նպատակը ձեր վստահության քվեին արժանանալն էր: Մենք հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին, մեր ոճին ու ծրագրերին` ձեզ հետ լինելով անկեղծ ու բաց` հավատալով, որ դա է ձեր վստահությունը նվաճելու միակ ուղին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հովհաննիսյանը:
ՀՀ արդարադատության նախարարն ընդգծեց, որ իրենք ունեն մի համոզմունք, որ մարդիկ են կերտում պատմությունը և յուրաքանչյուր իշխանություն պարտավոր է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի յուրաքանչյուրը դառնա իր երկրի պատմության կերտողը: «Մենք հավատում ենք, որ բարեփոխումներն անշրջելի են, մենք գիտենք, որ մեր բռնած ուղին տանում է դեպի առաջընթաց, որի անխուսափելիության մասին փաստում են թվերը: Սիրելի հայրենակիցներ, դուք կարող եք կանխել այդ առաջընթացը, սակայն կարող եք նաև ձեր քվեով ընթացք հաղորդել բարեփոխումներին: Եթե դուք տաք մեզ ձեր վստահությու նը, մենք մեր ձեռքից բաց չենք թողնի երևույթները դեպի դրական փոխելու հնարավորությունը»,- նշեց Հովհաննիսյանը:
Արփինե Հովհաննիսյանը կոչ արեց ապրիլի 2-ին ընտրություն կատարել դեպի առաջընթացի այն բանաձևումը, որ իրենք են առաջարկում: «Գնանք առաջ դեպի առաջընթաց, որին միասին ենք հասնելու, գնանք դեպի պատմություն, որը միասին ենք կերտելու, գնանք առաջ դեպի ազատ, անկախ, արդար ու ինտելեկտուալ Հայաստան»,- եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:



