Եվրամիությունը որոշել Է հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ին խանգարելու փորձերից
ОБЩЕСТВОԵվրամիությունը հրաժարվում Է «Հյուսիսային հոսք-2»-ի խողովակաշարի շինարարությանը խանգարելու փորձերից եւ առաջարկում Է Մոսկվայի հետ բանակցություններ վարել այս հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal-ը:
Եթե ավելի վաղ, գտնվելով մի շարք պետությունների, մասնավորապես, Լեհաստանի ճնշման ներքո, ԵՄ-ի իշխանությունները փորձում Էին կասեցնել նախագծի իրագործումը, ապա այժմ, գրում Է հրատարակությունը, Բրյուսելն առաջարկում Է Մոսկվայի հետ բանակցություններ վարել եւ ցրել առանձին երկրների երկյուղները «Հյուսիսային հոսք-2»-ի անվտանգության հարցում:
Մարտի 30-ին Reuters-ը, վկայակոչելով Politiken դանիական թերթը, հայտնել Է, որ Եվրահանձնաժողովը փաստաթուղթ Է ուղարկել ԵՄ-ի անդամներին, որում առաջարկել Է գազի խողովակաշարի կառուցման նախագիծը քննարկել իրավական դաշտում եւ բանակցություններ սկսել աշխատանքների համաձայնեցման շուրջ:
«Մեզ «Հյուսիսային հոսք-2»-ը դուր չի գալիս քաղաքական առումով: Բայց Եվրահանձնաժողովը դրան խոչընդոտելու իրավաբանական հիմքեր չունի»,-հրատարակությունը մեջբերել Է ԵՀ-ի ներկայացուցիչ Աննա-Քայսա Իտկոնենի խոսքը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



