«Վրացական երազանքը» պահպանում Է առաջատարի դիրքը Վրաստանի կուսակցությունների շարքում. IRI
МЕЖДУНАРОДНОЕ«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության օգտին պատրաստ Է քվեարկել հարցվածների 26 տոկոսը, իսկ «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) նախկին իշխող կուսակցության օգտին՝ 15 տոկոսը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունքները հրապարակել Է Rustavi2 վրացական ընդդիմադիր հեռուստաալիքը: Հետազոտության ամբողջական պաշտոնական տարբերակ հրապարակվելու Է ապրիլի 3-ին:
Ուսումնասիրությունն անցկացվել Է փետրվարի վերջին եւ մարտի սկզբին: Հարցման մասնակիցներին խնդրել են պատասխանել այն հարցին, թե «ո՞ր կուսակցության օգտին դուք կքվեարկեիք, եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ շաբաթ»:
«Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» կուսակցության օգտին, որը տարվա սկզբին անջատվել Է «Միասնական ազգային շարժումից», պատրաստ Է քվեարկել հարցվածների 7 տոկոսը: Նրան հաջորդում են «Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը»՝ 6 տոկոս, «Հայրենասերների դաշինքը»՝ 4 տոկոս եւ «Ազատ դեմոկրատները»՝ 3 տոկոս: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի «Ժողովրդավարական շարժում» կուսակցությանը պատրաստ Է աջակցել մասնակիցների 2 տոկոսը:
Միեւնույն ժամանակ, հարցվածների 15 տոկոսը չգիտի, թե ում օգտին ձայնը կտար, եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ շաբաթ, իսկ մասնակիցների 20 տոկոսն այդ հարցի պատասխանը չունի:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



