Տարոն Մարգարյանը կոչ է անում վստահել իրատեսական և հստակ ծրագիր ներկայացրած ՀՀԿ-ին
ПОЛИТИКАԵրևանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանը հայ ժողովրդին կոչ է անում ապրիլի 2-ին քվեարկել այն քաղաքական ուժի օգտին, որն ունի հստակ և իրատեսական ծրագիր: Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանը Տարոն Մարգարյանը նշեց, որ ապրիլի 2-ը շատ կարևոր օր է Հայաստանի անվտանգության և առաջընթացի համար:
«Մեր թիմն ունի փորձառություն, ամենալավն է ծանոթ մեր ժողովրդի դարդ ու ցավին, խնդիրներին: Վստահեք այն քաղաքական ուժին, որը երբեք չի խուսափել պատասխանատվությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մարգարյանը:
Նա կոչ արեց ապրիլի 2-ին քվեարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին: «Միասին կառուցենք մեր երկիրը, մեր երկրի ապագան: Առաջ դեպի առաջընթաց և անվտանգություն»,- եզրափակեց Մարգարյանը:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք: Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Ելք&r aquo; դաշինքները:



