Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՅԴ-ն նախընտրական քարոզարշավն ամփոփեց ազգագրական երգերի ներքո

ПОЛИТИКА

 Երևանի Ազատության հրապարակում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հանրահավաք անցկացրեց` ամփոփելով նախընտրական քարզոզարշավը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանրահավաքը վարում էր ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Հանրահավաքին ելույթ ունեցավ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ով նշեց, որ միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կյանքով ապրել: Նրա խոսքով` ներկաները հավաքվել են` պաշտպանելու յուրաքանչյուր հայ մարդու ազատ ապրելու, ազատ ընտրություն կատարելու իրավունքը, որի նկատմամբ բռնացողները, սակարկության առարկա դարձնողները հայի ինքնության հետ կապ չունեն:

«Մենք այստեղ ենք՝ իբրև հայ զինվորին, աշխատանքով բարիք ստեղծող հայ մարդուն, հայ մշակույթը մարմնավորող կուսակցություն: Իբրև Դաշնակցություն: Քաղաքական ուժի չափանիշը փողը կամ իշխանական լծակները չեն: Իրական քաղաքական ուժի հատկանիշը կենսագրությունն է,  ինքնուրույնությունը, հավատարմությունը նպատակներին ու սկզբունքներին: Եվ աշխատանքը. հետևողական՝ իր երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ վստահ, լավատեսությամբ աշխատանքը»,- ասաց նա` հավելելով, որ չարությամբ, ատելությամբ, հուսահատությամբ ոչ մի գործ չի արվում:

Վարդանյանի վստահեցմամբ` միայն արդարությամբ խաղաղ, անվտանգ, զարգացող, ուժեղ, բարեկեցիկ, ազատ Հայաստան կունենանք, որը նրանք ստեղծելու են` հավատալով հայ մարդուն, հավատալով Հայաստանին, գործելով պատասխանատվությամբ:

«Ուրիշներն ասում են՝ գալու ենք փոփոխություն անենք, մենք արդեն անում ենք այդ փոփոխությունը: Կա դրված նպատակ, գծված են ուղղությունները, առաջին արդյունքները նկատելի են: Ով կհավատա, կմասնակցի, մի քար կդնի, նա կմոտեցնի իր, իր ընտանիքի, իր երկրի բարեկեցությունը, իրականություն կդարձնի համերաշխ հասարակություն ունենալու բոլորիս երազանքը: Ով կմասնակցի, նա մեր եղբայրն է, ազատ հայ մարդն է, ով իր տեղն ունի հարյուր հազարների այդ հպարտ շարքում»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ թեկնածուների համապետական ցանկը գլխավորող, ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ  Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ Դաշնակցության ցանկացած ընտրապայքար նախևառաջ հաշվետվություն է իրենց ընտրողների` համակիրների առաջ: Նրա խոսքով` իրենք հասել են ընտրապայքարի եզրագծին ոչ թե խոստումներ շռայլածի կարկամությամբ, այլ խոստումները կատարածի և սկսածը շարունակողի վճռականությամբ: «Մենք համոզված ենք, որ ապրիլի 2-ը նոր ժամանակաշրջանի սկզիբն է ազդարարելու: Երկար տարիներ ի վեր Դաշնակցությունը, լինի իշխանության մեջ, թե ոչ, համառ ու անզիջուն պայքար է մղել, որ պատմական այս շրջադարձը կատարելու հնարավորություն ընձեռնվի մեր ժողովրդին, վերացվեն մեր առաջընթացը խոչընդոտող արգելքները, և ստեղծվեն երկրի զարգացումը խթանող անհրաժեշտ պայմաններ»,- ասաց Ռուստամյանը:

Նրա ներկայացմամբ` Դաշնակցության մասնակցությամբ կատարված փոփոխությունների որակն ու ծավալը  այնքան է, որ առանց չափազանցության, կարելի է դրանք անվանել պատմական ու հեղափոխական: Դրանք մեր երկրի թռիչքաձև զարդացման համար ստեղծել են հիմնական գլխավոր նախադրյալները: ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցչի խոսքով` Դաշնակցության հռչակած նոր սկիզբը փոխելու է որոշումների կայացման անդրկուլիսյան ձևաչափերը, ապահովելու է երկրում միջազգային առաջադեմ փորձի վրա հիմնված արդար ղեկավարում:

«Հայ մարդն ապրելու է ազատ ու ապահով, Հայաստանը լինելու է հզոր, արդար ու զարգացող, հայությունը լինելու է հայաստանակենտրոն ու համերաշխ: Ապրիլի 2-ին այս նույն անպարտելի ոգով ընտրենք չորրորդ հանրապետության հիմնադիր խորհրդարանը: Կեցցե այն Հայաստանը, որ այս նոր սկզբունքով, նոր շնչով ու նոր երանգով է գալու»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Հանրահավաքին հնչեցին ազգագարային երգեր Ներսիկ Իսպիրյանի, Արաբո Իսպիրյանի կատարմամբ: Դրա ժամանակ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Գոռ Սուջյանը հավաքվածների համար առաջին անգամ կատարեց «Նոր սկիզբ, արդար Հայաստան» երգը: 

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян