Թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին
ОБЩЕСТВОՄարտի 29-30-ին ՀՀԱԺգործողպատգամավոր, թիվ 1 ընտրատարածքի Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածու Ռոբերտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում բնակիչներին հրավիրել էր երկխոսության՝ հարց ու պատասխանի միջոցով:
Այդ մի քանի ժամվա ընթացքում Ռոբերտ Սարգսյանին ֆեյսբուքյան օգտատերերը շուրջ 40 տարաբնույթ հարց են ուղղել, որոնք վերաբերել են Ռոբերտ Սարգսյանի անձին, ընտանիքին և նախասիրություններին:
Բնակիչներից մեկը հետաքրքրվել է, թե որքանով է Ռոբերտ Սարգսյանը հասցնում զբաղվել որդիների դաստիարակությամբ: Հարցին ի պատասխան Ռոբերտ Սարգսյանը նկատել է, որ աշխատանքային զբաղվածությունն իր դերն իհարկե ունենում է, բայց նաև նշել է, որ անպայման ժամանակ գտնում է իր թե՛ իր խորհուրդներով, թե՛ իր վարքով լինել չորս որդիների կողքին՝ ընդգծելով, որ երեխաները նաև նայելով են սովորում:
Մեկ այլ քաղաքացի էլ հարցրել է արդյոք Ռոբերտ Սարգսյանը ծառայել է բանակում:
«Մեր ընտանիքում հայրս էլ, եղբայրս էլ ընտրել են զինվորականի ուղին:
Իմ մեծ եղբայրը Արցախյան պատերազմում կռված է: Ես նույնպես ծառայել եմ զինված ուժերում, պահեստազորի կապիտան եմ»,- պատասխանել է Ռոբերտ Սարգսյանը:
Բնակիչներին հետաքրքրել է նաև, թե ինչ է ընկերությունը Ռոբերտ Սարգսյանի համար, պատգամավորության թեկնածուն պատասխանել է, որ ընկերությունն իր համար և ընդհանրապես իր շրջապատի համար ամենակարևոր արժեքներից է: Բոլոր հաջողությունների հիմքն ամուր, հավատարիմ ու անմնացորդ նվիրումով ընկերությունն է:
Մեկ այլ բնակիչ էլ հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերվում Ռոբերտ Սարգսյանը, որ նրա անունը հաճախ կապում են Տարոն Մարգարյանի անվան հետ:
«Նորմալ է, որ կապում են: ՏարոնՄարգարյանն իմ քրոջ ամուսինն է, նրա երեխաները ինձ քեռի են ասում: Ես նրան ճանաչում եմ դեռ 13-14 տարեկան հասակից, նա առաջին հերթին իմ մանկության ընկերն է՝անկախ մեր տարիքային տարբերությունից»,- պատասխանել է ԱԺ պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը:



