«Միշտ էլ կներեմ, բայց վերաբերմունքս անտարբերության կվերածվի». Կարո Բալյան
ЛАЙФ
Exclusive
Past.am-ի բլից հարցերին պատասխանում է ռեժիսոր Կարո Բալյանը:
- Ձեր օրն սկսվում է...
- Արթնանալով: ))
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Ամեն ինչ կարող է լինել:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Հարաբերական է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Պահից է կախված:
- Կյանքում երբեք չեք ների...
- Կարծում եմ՝ այդպիսի խնդիր չկա, միշտ էլ կներեմ, բայց վերաբերմունքս անտարբերության կվերածվի:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Երբ 94 թվին Իտալիան պարտվեց Բրազիլիային: ))
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Չկա այդպիսի բան, երբեք արածներիս համար չեմ ափսոսում:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Ախր ես այդքան ռոմանտիկ մարդ չեմ: )) Բայց հիմա ինչքան ուզում եմ հիշել, ամեն ինչ Մարիամի հետ է կապված:
- Երբ բարկացած եք...
- Հնարավոր է՝ ինչ-որ բան ջարդեմ, հնարավոր է՝ ոչ, ինչպես բոլոր սովորական մարդիկ:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Պետք է կարողանա համբերել ինձ:
- Ընտանի կենդանի ունե՞ք:
- Թութակներ ունեմ, որոնք հիմա տանը չեն, գործուղման են: ))
- Եթե լինեիք ամենազոր...
- Դա կարող էր օգնել աշխարհի բոլոր անկյուններում պատերազմների վերացմանը, քանի որ վրաս շատ է ազդում հեռուստացույցով ամեն անգամ այս ամենը լսելը:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Բառերով չեմ կարող ասել, բնականաբար, ամենաթանկն է:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Եթե պատասխանեմ, պաթետիկ պետք է հնչի, ուստի չեմ ուզում պատասխանել:
- Ամենաշատը երազում եք...
- Ուղղակի երազում եմ:
- Երբեք չեք փորձի...
- Բայց ինչու՞ չեմ փորձի:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Երևան:
- Միշտ վախեցել եք...
- Անորոշությունից:
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
- Այդպիսի բաների վրա չեմ կենտրոնանում:
- Տանել չեք կարողանում, երբ...
- Մարդն այն չէ, ինչ իրեն ներկայացնում է:
- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
- Չեմ ասոցացնում:
- Իր, որ միշտ Ձեզ հետ է...
- Մեքենայիս բանալիները, հեռախոսս:
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
- Շատ չֆիքսվել վատ բաների վրա, որովհետև դրանք միշտ լինում են, ամեն ինչին պետք է թեթև նայել, չծանրացնել:
- Առանց ինչի՞ չեք կարող ապրել:
- Հայրս լիներ՝ կասեր՝ առանց հեռախոսի, բայց չգիտեմ: ))
- Ամենակարևորը՝ կյանքում…
- Կարողանալ երջանիկ լինել, որովհետև մի անգամ ենք ապրում:
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- Մարդկային կորստից:
- Այս պահին կուզենայիք...
- Արագ վերջացնեինք, որ ես գնայի: ))
- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...
- Գերագույն նպատակը թերևս փոփոխական է, բայց տվյալ պահին, լինելով արվեստի ոլորտում, կուզենայի Հայաստանից ինչ-որ բան դեպի միջազգային ասպարեզ փոխանցողը լինեի:
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Չունեմ այնպիսի հարց, որը կուզենայի ինձ տալ:
- Եվ վերջում...
- Ո՞նց եք: ))
Մարիամ Նալբանդյան




















































