«Ես դավաճանում էի նրան, իսկ նա հանդուրժում էր»․ Լամար Օդոմը Քլոե Քարդաշյանի հետ հարաբերությունների մասին
ЛАЙФՆախկին բասկետբոլիստ ու հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսին Լամար Օդոմը 17 ամիս առաջ կոմայի մեջ էր ընկել։ Նա ծանր վիճակում էր և իրեն միայն Քլոեն էր խնամում։
Երկար ժամանակ նախկին մարզիկը հարցազրույցներ չէր տալիս ու չէր խոսում իր առողջական վիճակի ու Քլոեի հետ ապահարզանի մասին։ Սակայն, վեջերս նա առաջին անգամ հարցազրույց է տվել Usmagazine-ին։
Քլոեի հետ ամուսնանալուց հետո Լամարը սկսել էր թմրանյութեր օգատգործել և դավաճանել կնոջը։ Նրանք միասին են ապրել չորս տարի։
«Ես թաքցնում էի Քլոեից, որ թմրանյութեր եմ օգտագործում։ Կարողացա երկու տարի թաքցնել, սակայն նա «բռնացրեց» ինձ՝ շատ էր հիասթափվել։ Ես դավաճանում էի նրան, իսկ նա հանդուրժում էր դա։ Երբ հայտնեց, որ ապահարզանի թղթերն է պատրաստում, ես լքեցի նրան։ Մի անգամ հասարակաց տուն գնացի ու չորս օր անց արթնացա հիվանդանոցում։ Քլոեն կողքիս էր, նա խնաում էր ինձ։ Թմրանյութը սպանել է ինձ, իսկ Քլոեն՝ փրկել։ Նա մեծ նշանակություն ունի իմ կյանքում»,- ասել է Լամարը։
Հիշեցնենք, որ Լամար Օդոմը հաջողակ բասկետբոլիստ էր, որի կարիերան ավարտվեց 2015 թվականի նոյեմբերին, երբ նրան անգիտակից վիճակում հասարակաց տներից մեկում գտան: Նա խառնել էր Վիագրան ու թմրանյութերն և կոմայի մեջ հայտնվել։ Ալկոհոլային կախվածության, թմրանյութերի ու բազմաթիվ դավաճանությունների պատճառով՝ Քլոե Քարդաշյանն ամուսնալուծվեց նրա հետ:
Նշենք նաև, որ Լամարն իր ինքնակենսագրականն է գրում, որը լույս կտեսնի այս տարի։






