Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Լիբանանում ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված հիշատակի արարողություն է տեղի ունեցել

ОБЩЕСТВО

 Բուրջ Համուդի Հակոբ Տեր-մելքոնյան սրահում մարտի 29-ին տեղի է ունեցել «Միշտ Արցախի հետ» խորագիրn ունեցող հիշատակի հանդիսություն` նվիրված 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Հայ Յեղափոխական Դաշնակցութեան քարոզչական մարմինի նախաձեռնութեամբ, Չորեքշաբթի,  29 Մարտ 2017-ի երեկոյեան,  Պուրճ Համուտի Յակոբ Տէր Մելքոնեան  սրահին մէջ  տեղի ունեցաւ «Մ՛իշտ Արցախի հետ» խորագիրը կրող  ժողովրդային յիշատակի հանդիսութիւն` 2016 ապրիլեան քառօրեայ պատերազմին նահատակուած հերոսներուն նուիրուած, ներկայութեամբ հայ երեք համայնքապետերուն, հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչներու եւ պետական գործիչներու:

Նախքան սոյն  հանդիսութիւնը,  հայ երեք համայնքապետերու նախագահութեամբ Պուրճ Համուտի Նահատակաց յուշակոթողին դիմաց հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ ապրիլեան քառօրեայ պատերազմին նահատակուած հերոսներու յիշատակին, որմէ ետք ՀՅԴ Բիւրոյի անդամ Բենիամին Պչաքճեան, նահատակ Նորայր Հաջեանի հայր Միքայէլ Հաջեան եւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի ծաղկեպսակ զետեղեցին Նահատակաց յուշակոթողին` ՀՄԸՄ-ի շեփորախումբին կողմէ հնչած Լիբանանի եւ Հայաստանի քայլերգներու նուագակցութեամբ: Ապա բոլոր ներկաները ուղղվեցաին «Յակոբ Տէր Մելքոնեան» թատերասրահ, ուր տեղի ունեցաւ պաշտօնական հանդիսութիւնը:

Լիբանանի, Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններու քայլերգներուն ունկնդրութեամբ սկիզբ առաւ հանդիսութիւնը: Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Աշոտ Բագրատունի, որ նախ մէկ վայրկեան յոտնկայս լռութեան հրաւիրեց ներկաները` յարգելու համար ապրիլեան քառօրեայ պատերազմի նահատակներուն յիշատակը:

Ցուցադրուեցաւ Արցախի քառօրեայ պատերազմին մասին պատմող տեսաերիզ մը, որմէ ետք Մարտիկի երգը ներկայացուց Մինաս Ադամեան` նուագակցութեամբ Արի Տագէսեանի:

Խօսք առաւ Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սամուէլ Մկրտչեան: Դեսպանը հաստատեց, որ իրադարձութիւնները վառ կերպով ցոյց տուած են աշխարհի տարածքին համահայկական համազգային համերաշխութիւնը, կրկին անգամ աշխարհի բոլոր անկիւններուն եւ յատկապէս Լիբանանի մէջ հայութեան տարբեր հատուածները բողոքի իրենց ձայնը բարձրացուցած են հակառակորդի նենգ գործողութիւններուն դէմ, աշխարհի ուշադրութիւնը գրաւած են հայ ժողովուրդի արդարացի այդ կռիւի դրուագին եւ նեցուկ կանգնած իրենց կեանքը զոհելու պատրաստ զինուորներուն:

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի խօսքը արտասանեց Շահան Գանտահարեան: «Դաշնակցութիւնը կերտեց Հայաստանի առաջին հանրապետութիւնն ու անոր խորհրդարանը. Դաշնակցութիւնը կերտեց Արցախի, ազատ Արցախի առաջին խորհրդարանը: Այսօր եւս Հայաստանի նոր համակարգի անցում կատարելու ետին կանգնած է Դաշնակցութիւնը: Բնականաբար կ՛ակնկալուի, որ նոր խորհրդարանի մէջ հիմնական դեր ունենայ առանց զիջելու զարգանալու գաղափարախօսութիւնը առաջադրած ուժը: Պատերազմը չէ աւարտած մեր դէմ եւ մենք այս պայմաններուն մէջ սահմաններու անառիկութեամբ զարգանալու ուղիները զարգաց նելու անհրաժեշտութեան առջեւ ենք ազգովին» ըսաւ ան:

Ելոյթ ունեցաւ սոփրանօ Շողիկ Թորոսեան` մեկնաբանելով «Երազ իմ երկիր» երգը, որմէ ետք ցուցադրուեցաւ նահատակ Նորայր Հաջեանի հերոսութեան մասին վկայող տեսերիզ մը:

Օրուան բանախօս, քառօրեայ պատերազմի նահատակ Նորայր Հաջեանի հայրը` լրագրող-հրապարակախօս Միքայէլ Հաջեան յայտնեց, թէ Արցախի մէջ բոլորին համար հաստատուն, անհերքելի ճշմարտութիւն է, որ առանց մայր հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան եւ հայկական սփիւռքի համակողմանի աջակցութեան անկարելի էին եւ են արցախցիներուն յաղթանակները ռազմի դաշտին վրայ, շօշափելի ձեռքբերումները անկախ պետականութեան կերտման, պատերազմի ծանր հետեւանքներու վերացման, քայքայած տնտեսութեան վերականգնման ու զարգացման, բանակի կայացման եւ Արցախի ժողովուրդի բարեկեցիկ ապահովությանան մէջ:

Հանդիսութիւնը փակուեցաւ սոփրանօ Շողիկ Թորոսեանի «Նորօրեայ զինուորին» երգով»:

 

Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с США