Ինչպես պատրաստել ժուլիեն
ЛАЙФԺուլիենը անչափ համեղ կերակրատեսակ է, որը պատրաստելը հեշտ է, թեև որոշ տնային տնտեսուհիներ դժգոհում են, որ չեն կարողանում այն պատրաստել այնպես, ինչպես հմուտ խոհարարները։Համեղ ժուլիենի գաղտնիքը նրա սոուսն է, որից էլ հաճախ դժգոհում են այն պատրաստողները։
Բեշամել սոուսը պատրաստելու գաղտնիքը շատ տաք կաթի և անդադար խառնելու մեջ է։ Ստորև ներկայացնում ենք հավով և սնկով ժուլիենի պատրաստման եղանակը։
Բաղադրամասեր՝
- Հավի կրծքամիս,
- Շամպինիոններ,
- 1 գլուխ սոխ,
- Կարագ,
- Ալյուր,
- Կաթ, աղ։
Պատրաստման եղանակը՝
Սոուսի պատրաստման համար հարթ հատակով տապակի մեջ հալեցրեք 1 ճ գդալ կարագը, ավելացրեք 1,5 ճ գդալ ալյուր, տապակեք երկու րոպե՝ անընդհատ խառնելով, ապա վերցրեք կրակի վրայից, սպասեք՝ մինչև այլուրի վրայից պղպջակներն անհետանան, ապա արագորեն լցրեք շատ տաք կաթը։ Տապակը կրկին դրեք կրակի վրա, խառնեք զանգվածը և եփեք այնքան, մինչև թանձրանա։

Հավի կրծքամիսը, շամպիոնները և սոխը մանր կտրատեք և ձեթով տապակեք՝ մինչև սնկից դուրս եկած հյութն ամբողջովին գոլորշիանա, ապա վերցրեք կրակի վրայից։ Առանձին տարաների կամ ընդհանուր թավայի հատակը պատեք կարագով, լցրեք հավի և սնկի զանգվածը, ապա վրան ավելացրեք նախապես պատրատսված սոուսը։ Վերջում սոուսի վրայից քերած պանիր ավելացրեք, ապա դրեք ջեռոցն ու թխեք 10 րոպե։
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
5
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США



