Սեյրան Օհանյանը` Հարավային Կովկասի պոտենցիալ խռովարա՞ր. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Ըստ վրացական և ադրբեջանական ԶԼՄ–ների հրապարակումների, ՕՐՕ դաշինքի ոչ ֆորմալ առաջնորդ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դրսևորում է քաղաքական գործչի ագրեսիվ ոճ:
Մասնավորապես հրապարակումներում արծարծվում են Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության պատրաստակամություն, ընդհուպ մինչև նրա պետականության ճանաչում, ինչպես նաև Վրաստանի էթնիկ հայերի իրավունքների ընդլայնման պահանջ և Ջավախքի համար ինքնավարության կարգավիճակի ստացման գործընթացին ուղղված բոլոր քայլերը:
Վրացական և ադրբեջանական ԶԼՄ–ների հրապարակումներում Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին դիտարկում են որպես անհանդուրժող քաղաքական գործիչի և ամբողջ Հարավային Կովկասի պոտենցիալ խռովարարի: Սեյրան Օհանյանին համարում են ամբողջ տարածաշրջանի էթնիկ հայերի պաշտպանը: Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին հրապարակումներում դիտարկում են, որպես շատ անհարմար թեկնածու Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ նա միշտ մնում է իր արտահայտած կարծիքին հավատարիմ և պատրաստ է գնալ մինչև վերջ:
Իսկ մեր աղբյուրների փոխանցմամբ` Ս. Օհանյանի գործունեությունը դրական է գնահատվում Ֆրանսիայի հայկական մեծաթիվ սփյուռքի կողմից:
Օհանյանի հանգիստ, ոչ ջղաձգված պահվածքում չի կարելի հաշվի չառնել նաև նրա ժողովրդականությունը բանակում և հատկապես վետերանների շրջանում:
Ըստ սոցիոլոգիական հարցումների` քաղաքական գործչի ռազմատենչ հայտարարություններին կողմ է Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, ինչը, որոշ գնահատականներով, կարող է ՕՐՕ դաշինքին տալ ընտրողների ձայների մինչև 14–17%–ը:
Հայաստանյան ընտրողների կարծիքով, սակայն, Սեյրան Օհանյանն ամենևին էլ խռովարարի տպավորություն չի թողնում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



