BBC-ի ներկայացուցիչը Երևանում հաղորդակցություն և զբոսաշրջային բրենդի վերաբերյալ երկօրյա սեմինար է անցկացնում
ОБЩЕСТВОBBC հեռուստաընկերության Հայաստանի և մի շարք այլերկրների գրասենյակների ղեկավար Սերգեյ Ստանովկինը մարտի 29-30-ը Երևանում անցկացնում է «Ռազմավարական հաղորդակցություն և զբոսաշրջային բրենդ» խորագրով երկօրյա սեմինար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 29-ին սեմինարի թեմաներ ն էին. «Միջազգային մրցակցություն և բրենդինգ», «Լուրերը չունեն բովանդակություն», «Ինչպես արագ և ճիշտ արձագանքել իրադարձություններին», «Երբևիցե բրենդի դերն այսքան բարձր չի եղել բրենդի կառուցման գործում», «Բրենդը և դրա զարգացման գործիքները» և վերջում ներկայացվել են տարբեր երկրների զբոսաշրջային ներուժի առաջընթացները: Սեմինարն անցկացնող Սերգեյ Ստանովկինը ներկաներին մանրամասն ներկայացրեց զբոսաշրջության կարևորությունը և դրա զարգացման համար անհրաժեշտ քայլերը: Նրա խոսքով` շատ կարևոր է մշակել ռազմավարական հաղ որդակցությունը, սակայն այն պետք է մշակել այնպես, որպեսզի հետաքրքրի թիրախային լսարանին: Ստանովկինի դիտարկմամբ` հաղորդակցության և գովազդի համար լավագույն ժամանակահատված կարող են համարվել մարդկանց արձակուրդային ամիսները, քանի որ հենց այդ ժամանակ մարդիկ սկսում են ավելի հետաքրքրվել լուրերով:
«Բրենդը կերպար է, որը ձևավորվում է հաղորդակցության շնորհիվ: Այն, որ ներկայացվում են կոնցեպցիաները և քննարկվում են զբոսաշրջային պրոդուկտները, դրանք միայն հաղորդակցության շնորհիվ են: Մենք խոսելու ենք ոչ միայն այն մասին, թե ինչպես կարելի է տեսականորեն ձևավորել այն, այլ նաև` ինչպես ազդել, որ այդ կերպարը լինի առավելագույնս գրավիչ, ճանաչելի և հիշվող: Մենք խոսելու ենք նաև մրցակցության մասին, քանի որ այն գոյություն ունի զբոսաշրջության և հաղորդակացության ոլորտներում»,- ասաց BBC հեռուստաընկերության Հայաստանի և մի շարք այլ երկրներ ի գրասենյակների ղեկավար Սերգեյ Ստանովկինը:
Մարտի 30-ին սեմինար թեմաները հիմնականում վերաբերելու են բրենդինգին:



