Մեքսիկացիները տեկիլայից ամպ են ստեղծել զբոսաշրջիկներին գրավելու համար
ЛАЙФ Մեքսիկայի Զբոսաշրջության վարչությունը Lapiz գովազդային գործակալության հետ ստեղծել են բարձրտեխնոլոգիական համակարգ, որն ամպ Է առաջացնում տեկիլայից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Travel and Leisure-ին:
Բեռլինի գեղարվեստական պատկերասրահում տեղակայված օբյեկտը ներառում Է ուլտրաձայնային խոնավարարներ, որոնք տեկիլան վերածում են թանձր գոլորշու: Այնուհետեւ այդ մշուշը խտացվում Է, եւ դրանից սկսում են ցած ընկնել ալկոհոլի կաթիլներ:
Ամբողջ համակարգն այնպես Է սարքաբերված, որ ամպն առաջանում Է եւ սկսում Է «անձրեւել» սոսկ Բեռլինում վատ եղանակի ժամանակ: Զբոսաշրջության վարչությունը հույս ունի այս օբյեկտի օգնությամբ Գերմանիայից զբոսաշրջիկներ գրավել Մեքսիկա:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха



