NASA-ն միացել Է ինքնակառավարվող ավտոմեքենաների կատարելագործման նախագծին
ОБЩЕСТВО ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA) ինքնակառավարվող ավտոմեքենաների նմուշների հետագա կատարելագործման նպատակով ընդգրկվել Է Ֆլորիդայի նահանգի համատեղ ձեռնարկության (ՀՁ) կազմում:
Նախագծի վերջնական նպատակը հուսալի եւ անվտանգ փոխադրամիջոց մշակելն Է, որը ճանապարհին կկարողանա վերլուծել շրջակա միջավայրը եւ երթեւեկել առանց վարորդի մասնակցության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ն:
Նրա տեղեկատվությամբ՝ Քանավերալի հրվանդանի Քենեդու անվան տիեզերական թռիչքների կենտրոնը միավորել Է ջանքերը Central Florida ՀՁ-ի հետ, որն ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ-ի դաշնային կառավարությման կողմից որպես բազա Է ընտրվել ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման փորձնական նախագծերի մշակման միասնական առաջարկություններ նախապատրաստելու համար:
Տիեզերական թռիչքների կենտրոնը, բացի Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից, իր տնօրինման ներքո ունի բազմաթիվ «լաբորատորիաներ, հաստատություններ ու տեխնոլոգիաներ», որոնք պիտանի են երթեւեկության նման միջոցների նմուշների փորձարկման համար, Էլ չասած «օդատիեզերական համալիրի մասնագետների եւ գիտական կադրերի» մասին, հավելել Է ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



