Գերմանիայի դատախազությունը հետաքննում է Թուրքիայի հետախուզության լրտեսական գործունեության մասին տեղեկությունները
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում գյուլենականներին լրտեսելու մասին մեղադրանքների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Դատախազության խոսնակը հայտնել է, որ հետաքննության հաջողությունը կախված է գերմանական հետախուզական ծառայության կողմից իրենց տրամադրվելիք տեղեկություններից:
Թուրքական կողմից Գերմանիայում հետախուզական գործունեություն ծավալելու մասին լուրերը խստորեն դատապարտել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզյերը: «Գերմանական հողում լրտեսական գործունեությունը հանցանք է և դրա նկատմամբ աչք փակել հնարավոր չէ»,- հայտարարել է նա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



