Ֆիյոնի կնոջը մեղադրանքներ առաջադրվեցին
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ՝ Պենելոպայի նկատմամբ պաշտոնական հետաքննություն Է սկսվել կեղծարարությամբ աշխատանքի տեղավորվելու գործով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BFM TV-ին:
Պենելոպա Ֆիյոնին հարցաքննությունից հետո հանրային միջոցների վատնմանն օժանդակելու, հանրային ունեցվածքի չարաշահումների եւ խարդախության թաքուցման մեղադրանքներ են առաջադրվել՝ ծանրացուցիչ հանգամանքներով:
Հունվարի վերջին Ֆրանսուա Ֆիյոնը ֆրանսիական ԶԼՄ-ների նշանառության տակ Է հայտնվել Canard enchaՏnռ. թերթում մի շարք հրապարակումներից հետո: Հրատարակությունը պնդում Է, որ քաղաքական գործչի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, երկար ժամանակ գրանցված Էր որպես Ազգային ժողովում նրա օգնական եւ դրա համար աշխատավարձ Էր ստանում, սակայն «իրական որեւԷ աշխատանք չԷր կատարում»: Մարտի 14-ին Ֆիյոնին պաշտոնապես պետական միջոցների հափշտակման մեղադրանքներ են առաջադրվել իր տիկնոջ աշխատանքի տեղավորման գործով:
Ֆիյոնն ինքը պնդում Է, որ հափշտակումների վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ ասում Է, որ կշարունակի մասնակցել նախընտրական մրցարշավին՝ ղեկավարվելով միայն իր թեկնածության վերաբերյալ ընտրողների կարծիքով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



