Մեքքայում հաջի ընթացքում հրմշտոցից զոհված իրանցիների թիվը հասել Է 464-ի
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքի մերձակայքում հաջի ընթացքում հրմշտոցից զոհված իրանցիների թիվը հասել Է 464-ի: Այդ մասին, հոկտեմբերի 1-ին հայտնել Է Իրանի հաջի կազմակերպման կոմիտեն:
«Այդ ողբերգական պատահարից եւ անդադար որոնումներից յոթ օր անց զոհված իրանցի ուխտավորների թիվը հասել Է 464-ի»,-ասված Է կազմակերպության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել Էր 241 իրանցիների զոհվելու մասին:
Սեպտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա հրմշտոց Է տեղի ունեցել ուխտավորների միջեւ: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել Է առնվազն 769 մարդ, տուժել են եւս շուրջ հազար ուխտավորներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



