Ереван, 27.Март.2026,
00
:
00
ВАЖНО


51+–ով կոալիցիա` Ծառուկյանի հետ կամ ղեկավարել հետընտրական զարգացումները. ՕՐՕ ծրագիրը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ու Արցախի Պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանի ձերբակալության շուրջ նոր զարգացումները՝ Վրաստանում այդ գործով ՀՀ քաղաքացու ձերբակալությունը, մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե հնարավոր է Սեյրան Օհանյանին ներգրավեն այդ գործով, ՕՐՕ դաշինքում իշխանության տեխնոլոգիա են համարում՝ ուղղված իրենց մուտքը խորհրդարան կամ ընտրությունների կեղծման դեպքում` հետընտրական պրոցեսները խոչընդոտելուն:

ՕՐՕ–ի շտաբում պնդում են, որ իրենց իսկ կատարած հարցումներով պարզել են, որ ՕՐՕ–ն 10+ տոկոս ձայն ունի, եթե իշխանությունը չգնա կեղծիքի ու իրենց հաշվին կառավարելի ուժի չմտցնի ԱԺ: ՕՐՕ–ում կարծում են, որ «Ծառուկյան» դաշինքը 40+ ձայն ունի ու իրենք Ծառուկյանի հետ կարող են 51+ ձայնով կոալիցիա կազմել: «Եթե Ծառուկյանը 40+ ձայն հավաքի, մենք՝ 10+, ապա ոչինչ չի խանգարի կոալիցիա կազմել, անգամ Սերժ Սարգսյանը չի կարողանա խանգարել»,– «Փաստի» հետ զրույցում համոզմունք հայտնեց ՕՐՕ–ի ղեկավարներից մեկը:

Հաջորդ սցենարով ՕՐՕ–ն պատրաստ է կեղծիքների դեպքում առաջնորդել հետընտրական ժողովրդական շարժումը: «Բնականաբար առաջնորդելու ենք: Եթե ընտրակեղծարարության դեպքում հրապարակ գա 50 հազար քաղաքացի, ապա այո՛, մենք կառաջնորդենք այդ շարժումը»,– «Փաստի» հետ զրույցում ասաց ՕՐՕ ներկայացուցիչը՝ հավելելով, որ պատրաստ են «գործիք դառնալ ժողովրդի» ձեռքին:

Ըստ ՕՐՕ–ի՝ հենց սրանից է, որ խուսափում է իշխանությունը, ու սա է պատճառը, որ իշխանությանը պետք էր քրեական գործ՝ ՕՐՕ–ի առաջնորդներին հնարավորության դեպքում չեզոքացնելու համար. թերևս պատահական չէ, որ մամուլում շրջանառվեց Օհանյանին զգուշացում–տեղեկությունը, թե կոշտ հայտարարությունների դեպքում հնարավոր է ներգրավվի Սամվել Բաբայանի դեմ հարուցված «Իգլայի» գործով:

Հիշեցնենք, որ դեռ վերջնական կարճված չէ ՕՐՕ առաջնորդներից ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու դեմ հարուցված քրգործը: Ըստ հարուցված քրգործի նյութերի՝ Արա Օսկանյանն ու նրա մորաքրոջ որդի Հրանտ Սիրադարյանը Լենինգրադյան փողոցում գտնվող «Ռոբերտո» խանութի մոտակայքից առևանգել էին Նժդեհ Բերբերյանին, նստեցրել ավտոմեքենա և տարել Աբովյան քաղաք, բռնությամբ ու նրա կամքին հակառակ պահել մեքենայի մեջ՝ պահանջելով վերադարձնել 1,5 միլիոն ՀՀ դրամի պարտքը:

ՕՐՕ–ն այսօր կամա–ակամա դարձել է իշխանության համար ամենաանվերահսկելի ուժը, բնականաբար, հանգամանքների բերումով: Բացի դա՝ այսօր դաշինքի հետ են «Սասնա ծռերը»:

Սամվել Բաբայանի կողմնակից, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը համոզված է, որ Սամվել Բաբայանի ձերբակալության նպատակը ՕՐՕ–ին խանգարելն է: «ՕՐՕ–ի թիմը ճիշտ կանի, որ ոչ թե ձերբակալությամբ զբաղվի, դրանով թող փաստաբաններն զբաղվեն, այլ շարունակի ակտիվ քարոզարշավը: Այսինքն՝ ձերբակալության նպատակը քարոզարշավին խանգարելն էր, ուստի ՕՐՕ–ի թիմը պետք կենտրոնանա քարոզարշավի վրա: Կարծում եմ, Բաբայանի ձերբակալությամբ դաշինքի ունակությունները որոշակի կթուլանան: Սամվել Բաբայանը կազմակերպչական ներուժ ուներ, որն օգտագործում էր ի շահ ՕՐՕ–ի: Բաբայանին չեզոքացնելով, կազմակերպչական ներուժն են փորձում փոքրացնել»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Խանումյանը:

ՕՐՕ դաշինքի հետընտրական սցենարին է երեկ անդրադարձել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «Մեդիա կենտրոնի» ասուլիսում հայտարարելով, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը տապալել է իր առաջին երկու պլանները:

«ՕՐՕ–ն տապալեց իր լուրջ քարոզարշավը, հեղինակությունը, ինչպես նաև տապալվեց հալածյալի կերպար ստանալը՝ տարբեր միջադեպերի և գնահատականների միջոցով: ՕՐՕ–ն երեկվանից, կարծես թե, անցել է պլան C–ի. եթե իրենց մոտ չի ստացվում, պետք է անպայման ինչ–որ մեկին կպնել»,– հայտարարեց Աշոտյանը:

Միևնույն ժամանակ ՀՀԿ փոխնախագահը զգուշացրեց քաղաքական մյուս ուժերին.

«Ես հասկանում եմ որոշ քաղաքական շրջանակների «բզբզոցները», եթե «բզբզելու» լինենք, «Ելք»–ի և «Ծառուկյան» դաշինքի ներսում նույնքան բզբզելու բան կա»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Министры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке