Առողջության համար օգտակար մթերքների 4 հիանալի համադրություն
ЛАЙФՈրոշ մթերքներ ինքնին շատ օգտակար են, սակայն այլ մթերքների հետ համադրությամբ կրկնակի օգտակար են դառնում.

1. Կանաչ թեյ-կիտրոն

Կանաչ թեյը հակաօքսիդանտների լավագույն աղբյուր է: Մասնագետները հայտնաբերել են, որ կիտրոնի հյութի հետ համադրությամբ կանաչ թեյի մեջ հակաօքսիդանտների քանակությունն ավելանում է:
2. Ոլոռ-բրոկոլի

Ինչպես գիտենք ոլոռի մեջ երկաթ եւ շատ այլ հանքանյութեր կան, որոնք անհրաժեշտ են առողջության համար: C վիտամինով հագեցած մթերքների հետ ոլոռի համադրումն ուժեղացնում է երկաթի կլանումը: Հենց այս վիտամինի հրաշալի աղբյուր է նաև բրոկոլին, որն ինքնին օգտակար է եւ հրաշալի համադրվում է ոլոռի հետ:
3. Լոլիկ-ձիթապտղի ձեթ

Լոլիկը մեծ քանակությամբ կարոտինոիդ հակաօքսիդանտ է պարունակում, որ օրգանիզմը պաշտպանում է մի շարք հիվանդություններից եւ նվազեցնում քաղցկեղի առաջացման վտանգը: Ձիթապտղի ձեթը նույնպես հակաօքսիդանտներ է պարունակում, բացի այդ, այն լրացնում եւ ուժեղացնում է լոլիկում առկա նյութերի ազդեցությունը, այդ պատճառով լոլիկ եւ ձիթապտղի ձեթ պարունակող աղցանները գերօգտակար են:
4. Բանան-յոգուրտ


Այլ կաթնամթերքի նման՝ յոգուրտը հարուստ է կալցիումով, որը չափազանց անհրաժեշտ է ոսկորների, ատամների եւ մկանների առողջության համար: Բանանում առկա ինուլին սննդային մանրաթելի հետ կալցիումի համադրությունն ուժեղացնում է այս նյութի կլանումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
2
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
5
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»



