Ֆրանսահայ բժիշկը Ստեփանակերտում իրականացնում է անվճար վիրահատություններ
ОБЩЕСТВОՖրանսիական «Հայ-մեդ» կազմակերպության օրթոպեդ Մկրտիչ Կարապետյանն մարտի 28-ին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել է անվճար ընդունելություն, խորհրդատվություն, ինչպես նաև կատարել վիրահատություններ:
Մկրտիչ Կարապետյանն ասել է, որ ինքն արդեն 6-րդ անգամ է Արցախում:
«Մենք այստեղ ենք, որպեսզի տեղի մերգործընկերներին ներկայացնենքվնասվածքաբանության վերջիննորությունները, ինչպես նաևհաղորդակցվենք փորձի փոխանակմամբ»,- նշել է Մ. Կարապետյանը:
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի վնասվածքաբան Կարեն Դավթյանն էլ տեղեկացրել է, որ արդեն նրա կողմից հետազոտվել է 50 հիվանդ:
«Ամեն անգամ գալով Արցախ՝ Մ. Կարապետյանն իր ներդրումն է բերում. նա անվճար իրականացնում է հիվանդների ընդունելություն, հետազոտություն և վիրահատություն: Ճիշտ է, մեր հիվանդանոցում կանվիրահատությունների համար սարքավորումներ, պարզապեսմ մեզ մասնագիտական փորձը փոքր-ին չ պակասումէ»,- ասել է Կ. Դավթյանը՝ հայտնելով, որ Մ. Կարապետյանի կողմից նախատեսված է կատարել 5 վիրահատություն:



