Սիրիայի բանակը ահաբեկիչների խոշոր խմբավորում Է շրջափակել Հալեպի նահանգում
МЕЖДУНАРОДНОЕ Սիրիայի կառավարական զորքերը եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատները ահաբեկիչների խոշոր խմբավորում են շրջապատել Հալեպի նահանգի Դեյր Հաֆիր քաղաքի շրջանում եւ ոչնչացնում են այն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիֆինգում հայտնել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը:
«Հալեպի նահանգի հյուսիս-արեւելքում Սիրիայի կառավարական զորքերը եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատները, զարգացնելով հարձակումը, ահաբեկիչների խոշոր խմբավորում են շրջապատել Դեյր Հաֆիր քաղաքի շրջանում: Ներկայում դրա ոչնչացման գործողություն Է իրականացվում»,-ասել Է Ռուդսկոյը:
Նա նշել Է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը շարունակում են աջակցություն ցուցաբերել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող սիրիական բանակին:
Ռուդսկոյը նաեւ հայտնել Է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիայի Հալեպի քաղաքի 4 հազարից ավելի բնակիչներ վերադարձել են իրենց տներ:
«Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը շարունակում Է խաղաղ բնակիչներին օգնություն ցույց տալ Սիրիայի ամբողջ տարածքում: Հալեպում շարունակվում են բնակելի շենքերի, դպրոցների, հիվանդանոցների եւ սոցիալական ենթակառուցվածքի այլ օբյեկտների վերականգնման աշխատանքները: Վերջին մեկ ամսվա ընթացքում իրենց տներ են վերադարձել 4 հազարից ավելի բնակիչներ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



