Սեւանա լիճը դժվար է ազատվում սառցե կապանքներից
ОБЩЕСТВО2017 թվականի փետրվարի երկրորդ կեսից մինչեւ մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճը շարունակում է մնալ սառցե կապանքների մեջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, վերջին օրերին Գեղարքունիքի մարզում ցերեկվա ժամերին գրանցված դրական ջերմաստիճանը եւ ուժեղ քամիները դեռեւս ի զորու չեն Սեւանա լիճը սառցե կապանքներից ազատելու: «Ափերին մոտիկ տեղ-տեղ սառույցից ազատ ջրային տարածքներ ստեղծվել են, սառույցի շերտը փափկել է, բայց դեռ չի հալվել: Չի բացառվում, որ մոտակա օրերին եւս լիճը շարունակի գտնվել սառցե շերտի ներքո, քանի դեռ չեն սկսվել գարնանային վարարումները կամ ավելի հզոր քամիները: Իհարկե, եղել են տարիներ, երբ Սեւանը սառցակալած է մնացել մինչեւ ապրիլի առաջին տասնօրյակը: Մարզում գարնան ուշացումը որոշակիորեն պայմանավորված է նաեւ լճի սառցակալմամբ»,- նշեց վարչության պետը: Իսկ մեր այն հարցին, թե լճի նման տեւական սառցակալման պայմաններում ինչ չափի վնասներ են կրել Սեւանում տեղակայված ցանցավան դակային ձկնաբուծական տնտեսությունները, Համբարձում Համբարձումյանը պատասխանեց. «Հիմա դժվար է գնահատել վնասները, ընդհանուր իրավիճակը, քանի դեռ լիճը սառույցի շերտից լիովին չի ազատվել»:
Խոսրով Խլղաթյան
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



