Երկրորդ Իգլայի տեղը
ОБЩЕСТВОԼՐԱԳԻՐ / Հրապարակ թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին Արցախ է այցելել 3 ուղղաթիռով, ինչը թերթի անանուն աղբյուրը բացատրել է անվտանգության նկատառումներով: Ըստ տրամաբանության, ուղղաթիռները երեքն են, որպեսզի դրանց սպառնացող որեւէ մեկն ապակողմնորոշվի, թե ի վերջո որ մեկի մեջ է Սարգսյանը:
Հրապարակը հարցրել է իր աղբյուրին, թե չէ՞ որ Իգլան հայտնաբերվել է, ինչին ի պատասխան ստացվել է պատասխան, թե իսկ չէ՞ որ կարող է լինել երկրորդը:
Ինչպես հայտնի է, Իգլայի գործով կան ձերբակալվածներ, այդ թվում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Ընդ որում, ուշագրավ է, որ թեեւ Բաբայանի վերաբերյալ հնչում են գնահատականներ քաղաքական հետապնդման մասին, ինքը Բաբայանն, առնվազն իր փաստաբանի խոսքերի համաձայն՝ ձեռնպահ է մնում կատարվողը քաղաքական հեապնդում գնահատելուց, թեեւ միաժամանակ հերքում է նաեւ Իգլայի հետ կապը եւ առավել եւս որեւէ անօրինական մտադրության առկայությունը:
շարունակությունը՝ կայքում



