Ռուբեն Սադոյանի հանդիպումները Հակոբ Բեգլարյանի փոխարեն կամ «ընտրակաշառքներ ապառիկո՞վ». «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Կենտրոն, Էրեբունի ընտրատարածքում առաջադրված ՏԿ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի փոխարեն Կոնդի հատվածում այս օրերին հանդիպումներ է ունենում ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Սադոյանը, որը նաև ՀՀԿ կենտրոն տարածքային կազմակերպության ղեկավարն է ու Կենտրոնի թաղապետի եղբայրը:
Սադոյանը տնային հանդիպումներ է ունենում այն բնակիչների հետ, որոնց հետ ՀՀԿ շտաբն արդեն փորձել է «պայմանավորվել»՝ ներկայացնելով ՀՀԿ–ի ու Հակոբ Բեգլարյանի արժանիքները: Ընդ որում՝ նա բնակիչներին մեկ առ մեկ հարցնում է՝ «հիմա ընտրելու եք չէ՞ ՀՀԿ–ին, թե չէ մարդ կա` ՀՀԿ–ի անունը լսում է, ոնց որ տոկը խփի»:
Իսկ մինչ բնակիչներին հավաքելն ու Սադոյանի հետ հանդիպում կազմակերպելը ՀՀԿ շտաբից զանգահարում ու ընտրակաշառքի նման խոստումներ են տալիս՝ Հակոբ Բեգլարյանին ու ՀՀԿ–ին ընտրելու դիմաց:
Ընդ որում՝ ՀՀԿ շտաբից գումարը իբր վերցնելու են միայն ընտրությունից հետո հեռախոսով ներկայանալուց հետո. ընտրողը պետք է լուսանկարահանի իր նշած քվեաթերթիկը, որ այդ գումարին արժանանա:
Ի դեպ՝ այս տեխնոլոգիան Բեգլարյանները կիրառում են վաղուց. օրինակ՝ 2013–ին նախագահական ընտրությունների ժամանակ, երբ լրագրողները փորձել էին նկարահանել Մետաքս թաղամասի` Սերժ Սարգսյանի շտաբում հերթ կանգնած մարդկանց, Հակոբ Բեգլարյանն ու նրա կողմնակիցները հարձակվել էին լրագրողների վրա ու խլել տեսախցիկներն ու լուսանկարչական սարքերը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



