Քաղաքացիներն ամենաշատը վստահում են Գագիկ Ծառուկյանին. ովքե՞ր են եռյակում հայտնված մյուս գործիչներն՝ ըստ եվրոպացի սոցիոլոգների
ОБЩЕСТВОԻնչպես արդեն հայտնել էինք, այսօր հրապարակվեցին KOG (Institute for Marketing and Communication Sciences) եւ «Demokratijos projektai» կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
Հիշեցնենք՝ հարցվածների 40.70 տոկոսը հայտնել է, որ կիրակի օրը կայանալիք ԱԺ ընտրություններին կքվեարկի «Ծառուկյան» դաշինքի օգտին, 19.40-ը՝ ՀՀԿ-ի, 8.70-ը՝ ՕՐՕ դաշինքի, 4.10-ը՝ «Ելք» դաշինքի, 3.9 տոկոսը՝ Հայկական վերածնունդին, 3.79-ը՝ ՀՅԴ-ին, 3.15-ը՝ ՀԱԿ-ին, իսկ 1.70-ը՝ Ազատ դեմոկրատներին: Հավելենք, որ 15 տոկոսը հրաժարվել է պատասխանել կամ տեսակետ չի ունեցել:
Հարցին՝ ում են ամենաշատը վստահում, մարդիկ նշել են ՝ Գագիկ Ծառուկյանի (71.2%), Կարեն Կարապետյանի (29.9%), Սեյրան Օհանյանի (25.6%) անունները:
«Մենք խնդրեցինք հարցման մասնակիցներին՝ գնահատել Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության աստիճանը 1-10 բալային համակարգով, ուր 0-ն համապատասխանում է «ոչ մի փոփոխություններ էլ անհարժեշտ չեն» կատեգորիային, իսկ 10-ը՝ «ամեն ինչ պետք է փոխվի» կատեգորիային: 4-3-ը համարում են, որ երկիրն իսկապես զգում է փոփոխությունների կարիք՝ 6-10 բալին համապատասխան, ինչը նշանակում է, որ այն թեկնածուներն են հիմնականում ընկալելի, ովքեր իրենց անձով մարմնավորում են երկրում հասունացած փոփոխությունները»,- իր խոսքում ընդգծեց սոցիոլոգ դոկտոր Մարիուս Կալանթան:





