Մոսկվայի հարավում 300 մարդ է տարհանվել պայթյունի վտանգի պատճառով. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայի հարավում մոտ 300 մարդ է տարհանվել պայթյունի վտանգի պատճառով: Այդ մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով «360» հեռուստաալիքին:
Ինչպես հեռուստաալիքին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը, տարհանումն իրականացվել է Մոսկվայի Լենինսկայա Սլոբոդա փողոցի շենքերից մեկում:
ТАСС-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հայտնել է, որ մարդիկ տարհանվել են «Օմեգա Պլազա» բիզնես կենտրոնից:
«Նախնական տվյալներով՝ անանուն զանգ է ստացվել շենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին: Պայթյունի վտանգի պատճառով Լենինսկայա Սլոբոդա, 19 հասցեով շենքից տարհանվել է մոտ 300 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, այդ թվում ծառայողական շներով կինոլոգները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



