Աֆղանստանում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը. Պենտագոն
МЕЖДУНАРОДНОЕՊենտագոնը հայտնել է Աֆղանստանում «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկի՝ Քարի Յասինի զոհվելու մասին: Գերատեսչության տվյալներով՝ նա պատասխանատու է տասնյակ խաղաղ բնակիչների, ինչպես նաև երկու ամերիկացի զինվորների մահվան համար. այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է, որ Քարի Յասինը սպանվել է մարտի 19-ին օդային հարվածի արդյունքում:
«Քարի Յասինի մահը վկայում է այն մասին, որ ահաբեկիչները, որոնք վարկաբեկում են իսլամը և միտումնավոր թիրախ են ընտրում անմեղ մարդկանց, չեն խուսափի արդարադատությունից»,- հայտարարել է պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը:
Հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ պակիստանցի Յասինը կապված է «Ալ-Քաիդա»-ի հետ և պատասխանատու է մի շարք ահաբեկչությունների պատրաստման համար, որոնց թվում է եղել 2008 թվականի սեպտեմբերի 20-ին Իսլամաբադի հյուրանոցներից մեկում իրականացված պայթյունը: Այդ ժամանակ զոհվել է 54 մարդ, այդ թվում Չեխիայի դեսպանը, 266 մարդ ստացել են վնասվածքներ:



