Յեմենի դատարանը երկրի նախագահին մահապատժի է դատապարտել
МЕЖДУНАРОДНОЕԵմենի մայրաքաղաք Սանայում դատարանը երկրի նախագահ Աբդ Ռաբբա Մանսուր Հադիին դատապարտել է մահապատժի, ինչի մասին հաղորդում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ վճիռը կայացվել է ընդդիմադիր հութիների կողմից վերհսկվող դատարանի կողմից:
Գործակալության տվյալներով՝ Հադին մահապատժի է դատապարտվել պետական դավաճանության, ինչպես նաև ագրեսոր պետությանը՝ Սաուդյան Արաբիային ու դրա դաշնակիցներին աջակցելու մեղադրանքով:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2014թ. ի վեր Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որին մասնակցում են ընդդիմադիր հութիների «Անսար Ալլա» շարժումը, երկրի նախկին նախագահին հավատարիմ կառավարական բանակի մի մասն ու գործող նախագահին հավատարիմ զորքերը:
Նշվում է, որ կառավարությունն օդային ու ցամաքային ճանապարհով օգնություն է ստանում Սաուդյան Արաբիայից ու մի շարք այլ արաբական պետություններից:



