Հայ հայտնիներ, որոնք ամուսնացել են մի քանի անգամ
ФОТОՍովորաբար երջանկությունը գալիս է ամենանպատեհ ժամին, երբ չես սպասում կամ երբ, թվում է, արդեն գտել ես այն, ինչ քեզ պետք է: Բայց Աստծո գործերն անքննելի են, եւ միակ բանը, ինչը մնում է անել, գնալ ընդառաջ երջանկությանը: Այս հայտնի մարդիկ այդպես էլ վարվել են: Նրանցից ոմանք գտել են իրենց իրական սերը, երբ դեռ ամուսնացած էին, մյուսները՝ ամուսնալուծությունից հետո:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայտնիների, որոնք ընտանիք են կազմել մի քանի անգամ:
Հրանտ Թոխատյան

Հայտնի դերասանն ամուսնացել է երեք անգամ: Ներկայում նրա կինը Լուիզա Ներսիսյանն է, որից դուստր ունի:
Սոֆի Դեւոյան

Պարուհին եւ դերասանուհին ամուսնացած է եղել հայտնի գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի հետ, որն այժմ Լուիզա Ղամբարյանի ամուսինն է: Դեւոյանը գտավ իր երկրորդ սերն ավելի մեծ տարիքում:
Հայկո

Երգիչ Հայկոն ամուսնացած է եղել Հասմիկ Կարապետյանի հետ: Ամուսնալուծվելուց երկար տարիներ անց նա իր սերը գտավ Անահիտ Սիմոնյանի գրկում:
Բարեբախտաբար, Հասմիկ Կարապետյանը նույնպես ամուսնացավ երկրորդ անգամ:

Խորեն Լեւոնյան

Դերասանն ամուսնացած է եղել պարուհի Մերի Հովհաննիսյանի հետ: Սակայն ամուսնալուծվելով նրանից՝ իր կյանքը կապեց դերասանուհի Լիկա Մեսրոպյանի հետ:
Ստեփան Ղամբարյան

Նրա առաջին կինը նույնպես պարուհի է: Այժմ դերասանն ամուսնացած է Անի Ամիրյանի հետ, որից դուստր ունի:
Սարգիս Գրիգորյան

Երկար ժամանակ ոչ ոք չգիտեր, որ Մանոն դերասանի երկրորդ կինն է: Առաջին կնոջից նա դուստր ունի:
Գեւորգ Մանուկյան

Դերասան Գեւորգ Մանուկյանն առաջին կնոջից դուստր ունի, բայց դա նրան չխանգարեց բաժանվել կնոջից եւ ամուսնանալ երկրորդ անգամ:
Նարեկ Բավեյան

Առաջին անհաջող ամուսնությունից հետո երգիչը գտավ իր սերը պարուհի Քրիստինեի գրկում:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



