Կին, ով կարդում է. Շուշանիկ Արևշատյան
ЛАЙФWnews.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակում հայտնի կանանց հետ զրուցում ենք բացառապես գրքերի մասին։
Այս անգամ մեր զրուցակիցը « Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանն է: Գրքերը Շուշանիկ Արևշատյանի կյանքում մեծ դեր ունեն՝ սիրում է կարդալ և շատ է կարդում: Երազում է գիրք գրելու մասին.« Պիտի գնամ մի կղզի, մեկ տարով փակվեմ այնտեղ, որ ինձ չխանգարեն ու գրեմ գիրքս»,-ասում է նա:
–Հիշո՞ւմ եք Ձեր առաջին գիրքը: Քանի՞ տարեկան էիք, երբ կարդացիք:
-Սկսել եմ կարդալ շատ վաղ հասակից: Առաջին գիրքը, որ հիշում եմ՝ շատ էր տպավորվել Մերի Մեյպ Դոջ . «Արծաթե չմուշկներ»:
– Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվել գիրք կարդալու Ձեր ժանրային նախասիրությունները։
-Կարդացել եմ ամբողջ կյանքում, գիրքն իմ անբաժան մասն է: Երբ ավելի երիտասարդ է անվերջ կարդում էի ռուսական գրականության և համաշխարհային գրականության դասականներին: Հետո դա օգնեց հասկանալ սեփական նախընտրություններս, ապա՝ ամերիկյան և եվրոպական գրականություն, արդեն՝ ժամանակակից:
– Հեղինակներ, որոնց գրքերը հետևողական, իրար հաջորդելով կարդացել եք:
-Ամենասիրած հեղինակներիս ՝ Կորտասար , Բորխես, Սարմագո, Մարկես:
– Գրքեր, որոնք կիսատ եք թողել և ինչու:
-Երբևէ կիսատ չեմ թողնում գրքերը, ընդհակառակը՝ պարբերաբար վերաընթերցում եմ դրանք:
– Գրքի հերոսուհիներ, կերպարներ, որոնց մեջ Ձեզ տեսնում եք,նմանեցնում եք:
-Սովորաբար կանանց չեմ նմանեցնում, ավելի շատ՝ տղամարդ հերոսներին: Ունեմ հավաքական կերպար, որը ստեղծված է տարբեր հերոսներից : Իմ մեջ տեսնում եմ խենթություն Դոստաևսկու հերոսներից, ռոմանտիզմ ՝ Ռիչար Բախի հերոսներից և այլն:
– Ձեր կարդացած սիրո պատմությունը, որին հավատում եք:
– Ամենահզոր սիրո պատմությունը ինձ համար Տոլստոյի Աննա Կարենինան է: Ինձ համար դա անմրցելի է և իսկական սերն է:
– Գիրք, որի վերջաբանն այլ կերպ կգրեիք:
– Չկա այնպիսի գիրք, որի վերջաբանն այլ կերպ կգրեի, դա արդեն կլիներ իմ գիրքը:
–Գիրք, որը հիմնովին փոխել է Ձեր աշխարհայացքը։
-Իմ աշխարհայացքը փոխել և փոխում են այնպիսի հզոր հեղինակներ, ինչպիսիք են Սոզա Սարամագոն , հատկապես՝ «Կուրությունը» վեպը, Մարկեսը՝ հատկապես «Նահապետի աշունը»:
– Հիմա ի՞նչ գիրք եք ընթերցում:
-Իմպրեսինոիզմի մասին արվեստագետ Վոլկովայի «Կամուրջ անդունդի վրա» գիրքը:
–Երեք must- read գրքեր՝ Շուշանիկ Արևշատյանից:
1.Սարամագո «Կուրությունը»
2. Մարկես «Նահապետի աշունը»
3. Հերման Հեսսե «Հուլունքախաղը»
1
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
2
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
3
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»
4
«Добровольцы» для выполнения прихотей властей: «Паст»
5
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»



