Արմաշ գյուղում ձկնաբուծարանի 25-ամյա պահակը որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել
ОБЩЕСТВОՄարտի 24-ին, ժամը 06:50-ին Ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի ձկնաբուծարանի պահակը զենքով ինքնասպանություն է գործել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Նշված հասցեով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 23-ին ժամը 23:00-ից մինչև մարտի 24-ի առավոտյան 6:30-ն ընկած ժամանակահատվածում 1992թ.-ին ծնված Տ.Ա.-ն ինքնասպանություն է գործել որսորդական հրացանից գլխի շրջանում կրակելու միջոցով»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



