Հոսնի Մուբարաքը Կահիրեի հոսպիտալից տուն Է վերադարձել
ОБЩЕСТВО Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մարտի 24-ին դուրս Է գրվել Կահիրեի Մաադիի շրջանի զինվորական հոսպիտալից եւ տուն վերադարձել վեց տարի կալանքի տակ գտնվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ալ-Մասրի ալ-Յաում» եգիպտական հրատարակությանը հայտնել Է նրա փաստաբան Ֆարիդ ադ Դիբը:
Վերջին տարիներին Մուբարաքը, որին միանգամից մի քանի մեղադրանք Էր առաջադրել, կալանքի տակ Էր գտնվում զինվորական հոսպիտալում: Մարտի սկզբին Եգիպտոսի վերաքննիչ դատարանը նախկին նախագահի նկատմամբ վերջնական արդարացնող վճիռ կայացրեց 2011 թվականի հունվարյան անկարգությունների ընթացքում ցուցարարների զոհվելուն մեղսակից լինելու մեղադրանքի գործով: Ավելի ուշ գլխավոր դատախազությունը համաձայնություն տվեց կալանքից նրան ազատելուն:
Ինչպես հայտարարել Է նրա փաստաբանը, վերջին օրերին 88-ամյա Մուբարաքը հոսպիտալում Էր մնում բացառապես բժշկական նկատառումներով եւ իրավունք ուներ ցանկացած պահի հեռանալ այնտեղից:
Տանը Մուբարաքին դիմավորել են նրա ընտանիքի բոլոր անդամները: «Նա ընտանիքի եւ ընկերների հետ միասին ճաշակել Է եգիպտական ավանդական կերակրատեսակներից մեկը»,-հավելել Է ադ Դիբը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



