Ծառուկյան. «Եկան, համոզեցին, թե` հավատում ենք, սպասում ենք, փրկի մեզ»
ОБЩЕСТВОԱյսօր՝ մարտի 24-ին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Արարատի մարզի Վեդի քաղաքի ընտրողների հետ: Past.am-ի փոխանցմամբ՝ այստեղ նրան ուղեկցում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, որն առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքի վարկանիշային ցուցակով:
«Այսօր բոլորը ցայտնոտի մեջ են, ոչ ոք չէր պատկերացնում, որ Ծառուկյանը նորից կգա քաղաքականություն, հավատն ու վստահությունը կվերականգնի, բայց ավելացել է այդ հավատն ու վստահությունը, ժողովուրդն ինձ անվերապահ հավատում է: Ես եկել եմ ոչ թե կորցնելու, այլ ավելի շատ անելու»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ ինքը փակել էր քաղաքականության էջը, բայց, տեսնելով ժողովրդի վիճակը, որոշել է վերադառնալ: « Եկան, համոզեցին, թե` հավատում ենք, սպասում ենք, փրկի մեզ: Եթե կարող ես փրկել, ինչո՞ւ չանես»,- նշեց Ծառուկյանը:
Լևոն Փանոսյան



