Ֆրանսիացիների ավելի քան 40 տոկոսը չի որոշել նախագահական ընտրությունների իր թեկնածուին
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիայում ընտրողների երեք քառորդը (74 տոկոսը) մտադիր Է քվեարկել երկրի նախագահի ընտրությունների առաջին փուլում, ընդ որում՝ 43 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե որ թեկնածուին Է աջակցելու: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Odoxa-ի հարցման տվյալները:
Վերջին ժամանակներս Ֆրանսիայում անցկացված հասարակական կարծիքի բազմաթիվ հարցումները ցուցադրում են համանման սցենար. ընտրությունների առաջին փուլում կհաղթեն «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը եւ անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը: Ընդ որում երկրորդ փուլում Էկոնոմիկայի նախկին նախարարը վստահորեն հաղթում Է ծայրահեղ աջերի առաջնորդին:
Odoxa-ի հարցմանը, որն անցկացվել Է մարտի 22-23-ին, մասնակցել են Ֆրանսիայի 1005 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



