Ֆրանսուա Ֆիյոնը վերադարձրել Է նվեր ստացած թանկարժեք կոստյումները
ОБЩЕСТВО Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտնել Է, որ վերադարձրել Է նվեր ստացած թանկարժեք կոստյումները: «Դա սխալ Է եղել: Ես չպետք Է ընդունեի այդ նվերը,- մարտի 23-ին հայտարարել Է Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում:- Ես վերադարձրեցի այդ կոստյումները», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մարտ ամսվա կեսերին Journal du Dimanche-ը Ֆիյոնին մեղադրել Էր, որ նա չափազանց թանկ հագուստ Է գնում: Հրատարակության տվյալներով՝ վերջին հինգ տարում, այսինքն՝ 2012 թվականից, քաղաքական գործիչն իր կոստյումների վրա ծախսել Է շուրջ 35,5 հազար եվրո: Թերթը նաեւ պարզել Է, որ փետրվարի սկզբին քաղաքական գործչի ոմն «ընկեր», որի անունը չի հայտնվել, «Ֆիյոնի խնդրանքով» 13 հազար եվրո գումար Է վճարել երկու կոստյումի համար:
Ավելի ուշ Ֆիյոնը հավաստել Է, որ իրոք երկու կոստյում Է նվեր ստացել «հին ընկերոջից»՝ ֆրանս-սենեգալյան ծագմամբ փաստաբան Ռոբեր Բուրժիից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



