Սեյրան Օհանյանն ու Իրանի դեսպանը քննարկել են ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր
ОБЩЕСТВОՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ վերջին շրջանում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան արտահայտում է կողմերի միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերությունները շարունակաբար զարգացնելու փոխադարձ վճռականությունը:
Սեյրան Օհանյանը նշել է, որ Մոհամմադ Ռեյիսին Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է շատ ակտիվ և արգասաբեր աշխատանք` նպաստելով Իրանի և Հայաստանի համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ փոխգործակցությանն ամենատարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային զարգացումներին և ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռեյիսիին Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակահատվածում որպես տարածաշրջանի առանցքային երկրի դիվանագիտական առաքելության ղեկավարի կատարած աշխատանքի համար` վերջինիս մաղթելով հաջողություններ և նորանոր բարձրունքներ հետագա աշխատանքային գործունեության մեջ, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարեկեցություն:



