Ֆիյոնն Օլանդին մեղադրել Է քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու մեջ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել Է այն բանում, որ նա, չարաշահելով իր դիրքը, նպաստում Է վարկաբեկիչ նյութերի արտահոսին՝ իր ընտրվելը կանխելու նպատակով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը:
Ֆիյոնը, մասնավորապես, նշել Է, որ իշխանության վերահսկողության տակ գտնվող թերթերը փաստաթղթերն ստացել են Ազգային ժողովի իր առանձնասենյակում խուզարկության ժամանակ դրանց առգրավումից 48 ժամ հետո: «Ո՞վ Է նրանց տրամադրում այդ փաստաթղթերը»,- հարց Է տալիս նա:
Երբ Ֆիյոնին հարցրել են, թե, նրա կարծիքով՝ ով Է դրա համար պատասխանատվություն կրում. այս կամ այն քաղաքական գործիչները թե արդարադատության համակարգը, թեկնածուն հայտարարել Է. «Ես ավելի հեռու կգնամ, ես մեղադրում եմ հանրապետության նախագահին»:
Դրան ի պատասխան Ելիսեյան պալատը հայտարարել Է, որ Օլանդն «ամենախիստ կերպով դատապարտում Է Ֆիյոնի շինծու մեղադրանքները»: «Գործադիր իշխանությունը երբեք չի միջամտել որեւԷ դատական ընթացակարգի եւ միշտ անվերապահորեն հավատարիմ Է եղել դատական իշխանության անկախությանը»,- ասված Է հայտարարության մեջ:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
3
В поисках Защитника Демократии
4
При поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений...
5
В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Ай...



