Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
ЛАЙФlife.panorama.am-ը գրում է.
«Եվրատեսիլ 2017»-ում հայաստանյան ներկայացուցչի՝ Արծվիկ Հարությունյանի երգի ու տեսահոլովակի շուրջ քննադատությունները շարունակվում են: Մեկնաբանությունների ճնշող մեծամասնությունում նշվում է, որ «Fly with me» երգը չի համապատասխանում շատերի սպասելիքներին ու այն մեզ հաջողություն չի բերի «Եվրատեսիլ 2017»-ում:
Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է Արամ MP3-ի հետ, ով «Եվրատեսիլ 2014»-ին իր «Not Alone» երգով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Արամը, որպես ժյուրի, մասնակցել է նաեւ «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, որտեղ եւ հանրային քննարկման արդյունքում Արծվիկը ընտրվեց որպես «Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը ներկայացնող մասնակից:

«Ինքս չեմ հասցրել ամբողջությամբ հետեւել, թե ի՞նչ է կատարվում սոցիալական կայքերում, բայց որ արտիստին ուղղված անձնավորված վիրավորանքները ճիշտ չեն, դա միանշանակ է: Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը: Այդ կարեւոր մրցույթին մասնակցելիս՝ արտիստը այնպիսի հուզական ապրումներ է ունենում, տարատեսակ էմոցիաներ, որ մենք ուղղակի պարտավոր ենք լավ վերաբերմունք ցույց տալ ու ոգեւորել նրան: Իսկ նման մեկնաբանությունները իսկապես կարող են կոտրել երգչին: Պետք է հիշել, որ ինչ երգ էլ, որ ընտրվել է, ինչ կարծիք էլ ստեղծվի, պիտի է ուղղակի մասնակցին ասել՝ գնա, լավ ելույթ ունեցի»,- խոսելով քննդատութունների մասին՝ նշեց Արամն ու շարունակեց.
Շարունակությունն՝ այստեղ
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
За два месяца девять лет восполнится? «Паст»
4
Когда земля уходит из-под ног: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



