Կառավարության բազմաթիվ առաջարկների մասին գյուղացին տեղյակ չէ
ПОЛИТИКАՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց գյուղացիական տնտեսություններին լավագույնս իրազեկել կառավարության ծրագրերի մասին: «Բազմաթիվ առաջարկություններ ունենք, որոնք մեր գյուղացուն չեն հասնում, նրանք իրազեկված չեն: Օրինակ՝ որևէ տեղ չգիտեին, որ կառավարությունը 7 տոկոսով սուբսիդավորում է գյուտեխնիկայի լիզինգային ծրագիրը, որով գյուղացին կկարողանա 2 տոկոսով ձեռք բերել տեխնիկա», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության նիստում ասաց վարչապետը:
Նրա խոսքով, պետք է հստակ ձևակերպել, թե գյուղացին որտեղ կարող է դիմել՝ խորհրդատվական ծառայության համար: Ըստ Կարապետյանի՝ պետք է հստակ սահմանել մի ծառայություն, որը գյուղացու, ֆերմերի հետ մշտապես կաշխատի:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



